7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Արդեն 7-րդ անգամ ելույթ եմ ունենում՝ տարեկան հաղորդումը ներկայացնելու, և 7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

«Նկատի ունեմ տեսալսողական ծառայություն մատուցողներին, որոնք մեր հանձնաժողովի կարգավորման ներքո են:

2024 թվականի ընթացքում որևէ բողոք տեսալսողական ծառայություն մատուցողներից, այսինքն՝ հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից, ցանցային օպերատորներից, չենք ստացել, և տարվա վերջում մեր գրավոր դիմումին նույնիսկ որևէ բացասական պատասխան չի եղել: Քանի որ հանձնաժողովը հնարավորություն չունի վերահսկելու «ԶԼՄ-ներ-ԶԼՄ-ների սեփականատերեր-ֆինանսավորող ուժեր» հարաբերությունները, ապա այդ մասով մենք տեղեկատվության ազատության մասին որևէ տեղեկություն չունենք: Չնայած կարծում եմ՝ այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է»- ասաց զեկուցողը:

47 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ