Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:
1. Անթալիայում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին, վերջինս բարձրաձայնել է Մինսկի խմբի լուծարման հարցը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել՝ խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել միաժամանակ:
2. 7 տարիների ընթացքում պետբյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար. ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ բացառելու են վենդետաները, վերադարձնելու են թալանվածը, պատժելու են հանցագործներին։
3. 18 կողմ ձայնով Գյումրիի քաղաքապետ է դարձել Վարդան Ղուկասյանը, ՔՊ-ն ըտրությանը չի մասնակցել, իսկ Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է ավագանու մանդատից։
4. Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
5. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը, իսկ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն արդեն նվաճել են 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
6. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքը, զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 100-ը:
7. ԱՄՆ-ն չեղարկել է մի շարք ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում՝ Հայաստանում: Մասկն էլ հայտարարել, որ չեղարկվում են 215 միլիոն դոլարի դրամաշնորհներ: