44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում. Անդրանիկ Քոչարյան

«ԱԺ աշնանային նստաշրջանին՝ սեպտեմբերի 30-ին , կամ հաջորդ օրը լիագումար նիստում ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, օրը վերջնական կորոշվի, այդ օրը կներկայացվի լիագումար նիստի ընթացքում»,- ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց այս մասին անդրադառնալով, թե երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Նա նշեց, որ սա այն փաստաթուղթն է, որ շատ սպասված է, կատարված է մեծ ծավալի աշխատանք և այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա.«Մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու, դրանից հետո կարծում եմ զեկույցը կլինի «գաղտնի» բաժնում, գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ համոզված եմ՝ նիստը կլինի փակ, բայց ցեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին: Ճիշտը սեպտեմբերի 27-ից հետո ներկայացնելն է, նախ սիմվոլիկ օր է, հետո քաղաքական կրքերը հանգստացած կլինեն՝ բոլոր առումներով»:

Նա լրագրողներին հորդորեց զեկույցում փնտեել ոչ թե սենսացիաներ, այլ հետևանքների վերացման խնդիրների բացահայտում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ