Կարծում եք՝ ես ինչ-որ բանից, կամ ինչ-որ մեկից վախենո՞ւմ եմ, չկա նման բան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցել նորընտիր ավագանու անդրանիկ նիստին:
«Մենք ստացել ենք 14 մանդատ, Գյումրիում ամենամեծ խմբակցությունն ենք, մեր մանդատը ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին, մեր քաղաքի զարգացման համար»,- ասել է Սարիկ Մինասյանը:
Հետագա նիստերին մասնակցելու է, թե ոչ: Սարիկ Մինասյանն ասել է՝ կորոշեն, կհայտարարեն:
КГБ-ն ձեզ շատ է օգնել՝ լրագրողի դիտարկմանը Սարիկ Մինասյանը պատասխանել է.
«Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, արդեն միութենական պետություն ենք մտել, КГБ, բան»: