ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը 2025 թվականի հունվարին ընտրվել է ՄԻԵԴ դատավոր և պաշտոնավարելու է 9 տարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ