Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Սիմոնյանը գրում է.
Ղարաբաղցու մեջ , ամեն պահ , ամեն ակնթարթ , ներարկվում է ատելություն առ հայ ու Հայաստան ։ Իսկ Հայրենիքի մասին խոսելն ավելորդ է ։ Նրանք Հայաստանը որպես Հայրենիք , ընդհանրապես չեն ճանաչում ։ Ու ակամայից ընկնում եմ մտորումների գիրկը ։ Կոմիտասը հայերեն չիմանալով , հետագայում դարձավ հայ եկեղեցու վարդապետ ու հայ երգի փրկիչը ։ Դա ինքը չէր , դա իր գենն էր ։ Իսկ հայի գենը երբեք չի մեռնում ։ Արամ Խաչատրյան , ծնվել մեծացել է Թիֆլիսում , ամբողջ կյանքն ապրել Ռուսաստանում ։ Մաքուր հայկական միջավայր , երբեք չի ունեցել ։ Բայց նա ոտքի ծայրից մինչև մազի ծայրը հայ էր , սիրահարված հայ ու Հայաստանին ։ Նույնը Ջիգարխանյանը , նույնը շատերը ։ Հայկական գենը , երբեք չի կորցնում իր ուժը ։ Որտեղ էլ լինես , նա քեզ միշտ հիշեցնում է քո ով լինելը , քո պարտականությունը ու դառնում հպարտություն քո ամբողջ կյանքի համար ։ Հետաքրքիր է , որ Ղարաբաղը երբեք Հայաստանի կազմում , որպես հայկական պետականության մաս , չի հիշատակվում ։ Ղարաբաղը դրկից է եղել Աղվաններին , իսկ աղվանաց եկեղեցին ենթարկվել է Հայոց եկեղեցուն ։ Աղվանքում , կողք , կողքի ապրել են տարբեր ազգություններ , որոշները մեծացել են , որոշները ` ուծացել , խառնվել ուրիշ ազգության , ընդունել նույն լեզուն , նույն կրոնը , բայց ոչ երբեք նույն դավանանքը ։ Այդ դավանանքն է , որ բոլոր երակներով կապված է մարդկային գենի հետ , դավանանքն է , որ մարդուն մղում է Հայրենիքի պաշտպանության , դավանանքն է մարդու հոգին լցնում հպարտությամբ , դավանանքն է մարդուն կապում իր հող ու ջրի հետ ։
Չեն սիրում եղբայր , նրանք մեր հողը , մեր ջուրը , մեր լեզուն չեն սիրում ։ Չեն սիրում մեզ ։ Ու կա նրանց մեջ արմատացած , որ ես , որպես հայ ու հայաստանցի , պարտական եմ իրեն , ես պետք է աշխատեմ ` տամ ինքը ուտի , ես պետք է կռվեմ , զոհվեմ , որ ինքը ապրի անվտանգ ։ Նա իրեն պահում է մեղվաբնի բոռի նման , դուք տանջվեք , ես վայելեմ ։ Եվ դրանք պարսիկի հետ ապրել են հաշտ , թուրքի հետ ապրել են հաշտ , ռուսը իրենց աստվածն է , իսկ , այ հային տանել չեն կարողանում ։ Այ , Կոմիտասի մոտ եղած էն գենը , որ Կոմիտասին հիշեցրեց իր ով լինելը , այ , այդ գենը չկա , տուր , սպանիր , չկա ու չկա ։ Հայաստան տեղափոխված 120 000 մարդուց , ընդամենը
8 000 — ն են ցանկություն հայտնել , դառնալու ՀՀ քաղաքացի ։ Ութ հազարի մոտ է գենը իր դերը խաղացել , մնացածի մոտ այդ գենը չկա ։ Սա ցավ է , դժբախտություն , թե ապագա արհավիրքից փրկություն , չգիտեմ ։ Սա թեմա է , որը լուրջ ուսումնասիրման ու վերլուծությունների կարիք է զգում ։