![]()
«ՀՀ-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջագայնորեն ճանաչված տարածքների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ոչ միայն քաղաքական, այլ նաև իրական մակարդակում՝ այդ ամենի համար բազային փաստաթուղթ դարձնելով Ալմա-Աթայի հռչակագիրը.«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը, կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը չանել հայտարարություններ կամ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը»:
Վարչապետն ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է.«Համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին»:
![]()