ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մարտունը հայտարարել էր, որ իր թիմը կտա բավարար ձայներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց էսօր մենք տեսանք, որ բավարարից էլ ավելին տվեց…
Տղային էլ չէր ուղարկել նիստին, երևի էդ քայլով, իր իսկ ընկալմամբ,《ինքնամաքրվեց》, օգնականն էլ, ով ավագանու մանդատ է ստացել և այսօր կողմ քվեարկեց Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուն, լրագրողների հետ զրույցում ասում է` մենք ի՞նչ կապ ունենք Վարդան Ղուկասյանի հետ…Հն՞…
Գյումրեցու քվեն առուծախի վերածած Մարտունը էսքանից հետո ո՞նց է քայլելու Գյումրիում, սա է ամենաակտուալ հարցն այս պահին, ես իր փոխարեն բնակությանս վայրը կփոխեի…Մարտուն լա՞վ ես… Հ.Գ Սիրելի գյումրեցիներ, ամեն ինչ շա՜տ-շա՜տ լավ է լինելու…