Ձեր իսկական լիդերը 2 բառի մեջ 3 թե 4 տառասխալ էր անում. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

«Այս Կառավարության և այս քաղաքական մեծամասնության կարևորագույն տարբերություններից մեկն այն է, որ այսօրվա իշխանությունն ունի ինքնահայեցման ունակություն: Օրինակ՝ վարչապետը կարող է Կառավարության նիստում կամ ԱԺ-ում կամ տարբեր խոսի նաև մեր չիմացության մասին: Դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի: Պարոն Խաչատրյան, ձեր իսկական լիդերը երկու բառի մեջ երեք թե չորս տառասխալ էր անում: Դա է ձեր կրթությունը, եկել այստեղ խոսում եք կրթության մասին»,- ԱԺ նիստում դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նաև նշեց. «Դուք չգիտեք ձեր սեփական տգիտության մասին և դա է ամենախորը տգիտությունը, խնդրում եմ գոնե դուք տգիտության մասին չխոսեք: Դուք իհարկե, սովորելու տեղ չունեք, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ եք: Դուք կրթվելու էլ տեղ չունեք, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ ժիգուլի եք, քաղաքական դինոզավր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ