Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ծառայողական ավտոմեքենաներից օգտվելո՞ւ է։
Ղուկասյանը պատասխանել է, որ նախկինում իր մեքենաներն է օգտագործել։
«Հավանաբար, ես կլինեմ զրահապատ մեքենայով էնքան ժամանակ, մինչև 2007թ-ի սպանության փորձն ու սպանությունները չբացահայտվեն»,- ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագրի» հետ առնչություն ունեցող կադրերին քաղաքապետարանում կպահի՞, Ղուկասյանը պատասխանել է.
«Անպայման, եթե լավ աշխատող լինեն, կպահեմ»։