Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրի համայնքի ղեկավարի ընտրություններին:

Նույնիսկ իջևանցի Գառնիկ Դանիելյանն էր եկել մասնակցելու ավագանու նիստին, իսկ ու՞ր էր «քաղաքի մասին մտածող» Մարտուն Գրիգորյանը:

Ավելին, որդին էլ էր բացակա: Հավանաբար նա ևս լավ գիտակցում է հոր քայլի հետևանքն ու մտածել է՝ եթե այսօր ներկա չէ, ինքն անձամբ պատասխանատվությունից ազատված է:

Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին:

Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձրածներից յուրաքանչյուրի ուսերին է ծանրանալու Գյումրու վաղվա օրվա պատասխանատվությունը:

Մենք տեր ենք գյումրեցու վստահության քվեին: Այդ իրավունքը վաստակել ենք որպես ավագանու ամենամեծ խմբակցություն՝ մեր ունեցած 17 հազարից ավել քվեով և 14 մանդատով»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ «Կոմունիստական խմբակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ