Նման մեկը բացահայտ խոսում է Հայոց պետականության գլուխն ուտելու մասին․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ամենավատ բանը, որ կատարվել ու կատարվում է, ոչ թե այն է, որ Հայաստանի մի քաղաքում ինչ-որ ոչ հեղափոխական ուժ քաղաքային իշխանություն է ձևավորում, այլ որ Հանրապետությունում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող է նման մեկը բացահայտ խոսել Հայոց պետականության գլուխն ուտելու մասին, ըստ էության՝ հակասահմանադրական հայտարարություններ անել։ Ու այդ ամենն անել Ռուսաստանի հերթական դավաճանությունից հետո, որի համար հայ ժողովուրդն ու Հայաստանը, այդ թվում Շիրակի մարզն ու Գյումրին ահռելի գին են վճարել։

Սա լուստրացիա չանելու, ԽՍՀՄ օրոք Հայաստանը բռնազավթված չճանաչելու, Ռուսաստանի կողմից առաջին հանրապետության գլուխն ուտելը չդատապարտելու, կայսերական գաղափարներն ու սիմվոլները չարգելելու, և վերջապես կրիմինինալին իր տեղը չնստացնելու հետևանքն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ