Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. Անդրանիկ Քոչարյան

Օր կա շատ, օր կա՝ քիչ, բայց կրակում են:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ կրակոցները թիրախային չեն:

«Իրենք կրակում են և ասում ՀՀ ԶՈւ-ն կրակել է մեր ուղղությամբ, ՊՆ-ն անմիջապես հերքում է: Ոչ մի դեպք չենք կարողանում արձանագրել, որ կրակոցի արդյունքում, ասենք վնասվել է մի հատ պատուհան կամ չգիտեմ ինչ:

Կրակոցներ կարող են լինել, որովհետև բայրամ էր, էնտեղ միշտ էդ ժամանակ կրակում են»,- ասաց Քոչարյանը:

Կա՞ զորքի կուտակում կամ պատերազմի վտանգ սահմանին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ոչ:

«Բայց աշխարհը վտանգված է: Ես կարծում եմ, մեր ԶՈւ-ն և համապատասխան կառույցները որոշակի խորության վրա ի վիճակի են հավաքել տեղեկատվություն և ըստ դրա՝ կայացնել որոշումներ:

Հիմա շատերն ասում են՝ պատերա՞զմ թե խաղաղություն: Խաղաղություն: Բայց եթե պատերազմ՝ ուրեմն պատերազմ: Բայց մեր խնդիրը խաղաղությունն է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Խոսելով բանակաշինության ծրագրերից և անդրադառնալով ընդդիմության կողմից արվող հայտարարություններին, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը հիմա փոխարինված են ամրոցներով, գիտե՞ք դա ինչ ծավալի աշխատանք է: Այսօր էդ ամրոցները ծառայության մեջ են: Շատերն էլ կառուցվում են: Որ ասում ենք սա մեր սահմանն է, մենք պետք է այդ սահմանի ամբողջ երկայնքով կարողանանք եթե հարված լինի, առաջինը կլանենք, որպեսզի կարողանանք կանխել ռազմական բնույթի հետագա զարգացումները:

Դրան զուգահեռտ պետք է զարգանա և ռազմարդյունաբերությունը, և գիտական միտքը, որի համար Կառավարությունը լայնածավալ ծրագրեր է անում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ