Զինվորների ներքնաշորերն ու նասկիները որ չուտեին, որտեղից իրենց քթի «զապրավկի» փողը կունենային. Ալեքսանյանը՝ Սերժ Սարգսյանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի թիմակիցները այստեղ այս ամբիոնից ըստ երեւույթին խիստ զարմացած էին, որ հնարավոր է լինել երկրի վարչապետ և չօգտագործել թմրանյութեր։ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Դուք զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք, դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել. դուք զինվորներից գողացել եք ներքնաշոր», — ասաց Ալեքսյանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին։

Նրա խոսքով՝ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում կերել են զինվորների ներքնաշորերը, նասկի էլ են կերել, ինչ տեսել են՝ կերել են. «Բա որ չուտեին՝ բա ոնց պիտի Բադեն-Բադեններում կազինոներում կրվեին, ոնց պիտի ամեն անգամ իրենց քթի զապրավկի փողը ունենային»։

306 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ