ԼՂ տեղահանվածների նկարները, որ ցույց եք տալիս, կտանեք, կդաջեք Քոչարյանի ճակատին. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Հանրապետական կուսակցությունը իր իշխանության ողջ տարիներին բանակցել է ԼՂ-ն հանձնելու վերաբերյալ: Ձեր ղեկավարը՝ Սերժը, էս ամբիոնից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի և ըստ էության գուժել է պատերազմի մասին ու փախել է, այ պատերազմից փախած կապիտուլյանտներ»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ես նոր եմ հասկանում ինչի էիք մեզ ասում՝ մի խառնվեք ԼՂ ներքին կյանքին: Որ հանգիստ ընդեղ իշխանափոխություն անեք հանձնեք ԼՂ-ն մեկ ստորագրությամբ: Իսկ ԼՂ տեղահանված հայրենակիցների նկարները, որ բերում եք ստեղ ցույց եք տալիս, որ հուզմունքներ առաջացնեք՝ կտանեք, կդաջեք ձեր ճակատներին, Ռոբերտ Քոչարյանի ճակատին առաջինը»,- հավելեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

602 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ