Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցին, նշել է, որ մայիսի 9-ի հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է, 2-րդ աշխարհամարտում մենք ունեցել ենք 300 հազար զոհ:

«Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, այդ հաղթանակի համար զոհվել է 300 հազար հայ, շատ հայեր կռվել են նաև Դիմադրության շարժման շարքերում։ Դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, թե Մոսկվայում մայիսի 9-ի շքերթներին կամ տոնակատարություններին ցանկացած մասնակցություն շատ լուրջ կընդունվի Եվրամիության կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է վարում Եվրոպայում:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

113 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ