Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար․ Աքար

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի Ազգային խորհրդարանի հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Միլլի մեջլիսում TURKPA-ի պաշտպանության հանձնաժողովի նախագահների երկրորդ նիստում։

Նրա խոսքով՝ ներկայումս օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այս քայլերին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ