Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Ադրբեջանից հնչող կրակոցները լեգիտիմացման ոչ մի շանս չունեն, իսկ ուժի գործադրումն, ընդհանրապես, ընդունելի չէ որևէ պարագայում։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումն ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ պարագայում», — ասել է Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով վերջին օրերի ընթացքում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ