Ես վերահաստատում եմ՝ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ պատրաստ եմ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին Ադրբեջանի հետ համատեղ դիմումը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տրամաբանությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, մյուսներն էլ տրամաբանորեն պիտի համաձայնեն: Չնայած, մեկ է, էլի չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի որոշման նկատմամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նաև պարզաբանեց, որ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն՝ 1 դեմն արդեն իսկ հիմք է, որպեսզի որոշումը չկայացվի, ինչը նշանակում է, որ բոլորը, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պետք է համաձայնեն այդ քայլին: