Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով, վատ է, որ մինչև հիմա չունենք. Ալեն Սիմոնյան

Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով:

Այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել կոնկրետ օրինակով, մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքագծին արձագանքելու համար, Սիմոնյանը պատասխանեց․

«Դա անել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օրինակով…մենք այդ հարցը չենք քննարկել։ Քանի որ ընդդիմադիր խմբակցությունների և լրագրողների կողմից հարց է բարձրացվել, բնական է՝ կքննարկենք»։

Մարտի 20-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։ Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ էր տվել նրան «մաքրել շրթունքները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ