«Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Դա էլ է կրթության հարց։ Քանի դեռ անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք՝ բանակ, բանակ, բանակ, դա մի բանի վկայություն է, որ մենք չգիտենք, թե ինչ է անվտանգությունը, անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը ներառում է բանակ, բայց որը միայն բանակը չէ»:
Վարչապետի խոսքով՝ բանակում մեծ ծավալով բարեփոխումներ են տեղի ունենում։
«Բոլոր այն դեպքերը, որ փորձ է արվում ներկայացնել, որ Հայաստանը բանակը զարգացնում է, սպառազինում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ ու ասում եմ, որ Հայաստանի բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի ու չի ունենալու։ Նույնիսկ Հայաստանի՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված ինքնիշխան տարածքների մասով բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մեխանիզմներ ստեղծել է, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն»,- ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ բանակը պետության ատրիբուտ է, «մենք պետություն ենք ու պետք է ունենանք պաշտպանունակ բանակ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: