Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ չենք շեղվելու խաղաղության օրակարգից:

Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս:

«Ակնհայտ է, որ որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, Խնածախ գյուղում թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

«Չթիրախավորված կրակոցները լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում, նշյալ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերն ու ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասել է նա։

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։

«Հայաստանը պատրաստ է քննել բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ