2018-2024 թթ. Հայաստանի տնտեսությունը աճել է 43.5 տոկոսով. ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ապահովելով մեր երկրի անկախությունն ու կայունությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, ապահովելով և երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ՝ Հայաստան մուտք գործող եւ դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ»։