Միայն Հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտք է եղել 4.2 միլիարդ դոլար. Վարչապետ (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից հետո, միայն 2024 թվականի արդյունքներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով։ Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 միլիարդ դոլար է։ Այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 միլիարդ դոլար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում զեկույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018–2024 թթ. լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4,2 միլիարդ դոլար։ Սա, կրկնում եմ, այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես՝ 2011–2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի։ Այսինքն՝ հետհեղափոխական յոթ տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար, և սա՝ ուշադրությո՛ւն դարձրեք, քովիդի, համավարակի և պատերազմի տարվա ներառմամբ։»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ