Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

«Եթե 2018-ի հեղափոխությունը իշխանազավթում էր, ինչպես Սերժն է որակում, ապա համար մեկ կապիտուլյանտը հենց Սերժն է, որ կապիտուլացվել է սեփական ժողովրդի կողմից։

2018-ի հեղափոխությունը իշխանազավթում որակող Սերժ Սարգսյանը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանից։ Երկուսի համար էլ խորթ է այն միտքը, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդն է որոշում ում տալ և ումից վերցնել իշխանությունը:

Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը ընդամենը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու ու ընտրությունների ժամանակ քաղաքացիներից խաբեությամբ քվե կորզելու համար»,- ասվում է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ