Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Առավոտյան, ԱԺ գնալիս, ամբողջությամբ դիտեցի Սերժ Սարգսյանի ելույթը։ Չնայած որ այդ ելույթում հնչած բազմաթիվ թեզեր պարզապես չեն կարող դիմանալ անգամ ամենափափուկ քննադատությանը, և դեռ կունենանք առիթ՝ դրանցից յուրաքանչյուրին մանրամասն անդրադառնալու, մի բան, այնուամենայնիվ, պետք է անկեղծորեն նշել։
Սերժ Սարգսյանն անգերազանցելի է՝ սեփական մեղքերն ու վարքագիծը ուրիշների, և ոչ միայն մեր, վրա բարդելու գործում։ Իր իսկ բառերով ասած՝ նա իսկական չեմպիոն է այդ արվեստում։