Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում (ձյուն), Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։