Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2-2 հաշիվը գրանցեց Ուզբեկստանի հետ: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, այստեղ գոլեր չեղան:
Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականը հետխաղյա բուլիտներով հաղթեց 2-0 հաշվով և այժմ 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիմնական ժամանակում Հայաստանի հավաքականից գոլ խփեցին Սերգեյ Խուդյակովը և Մաքսիմ Կուզնեցովը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24-3 հաշվով հաղթել էր Մալայզիայի թիմին: