ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:
Ինչպես հայտնում են նախարարությունից, ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․
հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին,
հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման,
արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լեզվական ադապտացիայի խնդիր։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
42 դիտում , 1 դիտում այսօր