Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:

Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ