ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Բացի այդ՝ համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը: