Նատալի Ալեքսանանը գրում է.
Գնացել են ԱԳՆ պահանջ են ներկայացնում, չէ՞ հա դուք սթափ եք:
Ղարաբաղյան կլան ձեզ բացեիբաց պետք է ասել՝ պետության վրա պահանջներ դնելու որևէ բարոյական կամ իրավական իրավունք չունեք։ Արդեն մեկ տարի է, ինչ վերածվել եք քաղաքական մանիպուլացիայի գործիքի՝ փորձելով վերաշնորհել պատմությունը և ձեր պարտության ամբողջ պատասխանատվությունը բարդել Հայաստանի Հանրապետության վրա։
Ղարաբաղի վերաբերյալ էջը փակվել է միջազգային իրավունքի շրջանակներում՝ ի համընթաց ՄԱԿ-ի և միջազգային հանրության ճանաչած սահմանների։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր չէ պաշտպանել այն, ինչն ինքը երբեք չի ճանաչել իբրև անկախ պետություն։ Ցանկանում եք պաշտպանություն՝ լինեիք քաղաքականապես սթափ, չդիմեիք ռուսական զորքի հովանավորությանը, չթողնեիք, որ Ղարաբաղը տարիներ շարունակ գործի որպես մաֆիոզ կառույց՝ ՀՀ իշխանությունների հովանավորությամբ:
«Պահանջում եք գերիների վերադարձ»՝ այն դեպքում, երբ ձեր իսկ կողմից տարիներ շարունակ իրականացվել են միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ, իսկ այժմ փորձում եք ձևացնել, թե մաքուր ե՞ք: Գերիների հարցը պետք է լուծվի բանակցային եղանակով՝ ոչ թե ամբոխային ճնշմամբ ու ճղճղան հռետորաբանությամբ։
Իսկ այրելով 2021 թվականի կառավարության ծրագիրը՝ դուք փաստացի ընդունում եք, որ ձեզ չի հետաքրքրում ոչ իրավունքը, ոչ պետությունը, ոչ էլ հանրային շահը։ Ձեզ հետաքրքրում է միայն մի բան՝ վերականգնել ձեր սեփական դիրքերը՝ թեկուզ Հայաստանի Հանրապետության հաշվին։
Ես Ադրբեջան պետության փոխարեն, ձեզնից դեռ կպահանջեի վերադրձնել 30 տարիների վնասը նրանց ընդերքի թալանը: Ու այս հարցը ևս բարձրաձայնելու եմ ղարաբաղյան կլանը մեկ մեկ պետք վճարի իր արածի գինը:
Դուք պարտվել եք։ Վերցրեք պատասխանատվություն։ Հերիք է պահանջեք։ Ժամանակն է՝ լքել զոհի դերակատարը և ընդունել, որ Հայաստանը չի կարող անընդհատ վճարել ձեր սխալների գինը։