Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:
Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:
Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:
Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.
1. Մինասյան Սարիկ — Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2. Մկրտչյան Վահագն — Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
3. Բարսեղյան Էմմա — Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
4. Անանյան Լեվոն — ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
5. Արամյան Շավարշ — ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
6. Հարությունյան Քնարիկ — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
7. Մանուկյան Հովհաննես — ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
8. Բաղդասարյան Էդգար — «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
9. Հայրապետյան Գալյա — ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
10. Հակոբյան Անդրանիկ — չի աշխատում
11. Բեգզադյան Նարեկ — Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
12. Բեյբուտյան Աստղիկ — «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
13. Դավթյան Վահան — «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
14. Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ
1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում
2. Առաքելյան Ավետիս — Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
3. Անանյան Լուսինե — չի աշխատում
4. Ղուկասյան Գևորգ — Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
5. Սահակյան Սեդրակ — չի աշխատում
6. Մեսրոպյան Նարինե — չի աշխատում
7. Հարությունյան Արտակ -չի աշխատում
8. Լալազարյան Կարինե- չի աշխատում
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ
1. Սիմոնյան Կարեն — Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն
2. Մուրադյան Աննա — չի աշխատում
«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ
1. Ադամյան Սվետլանա — ԱՁ-ի տնօրեն
2. Գևորգյան Հովհաննես — չի աշխատում
3. Գասպարյան Լիզա — Մարտուն Գրիգորյանի օգնական
4. Գրիգորյան Կարեն — Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ
5. Բադալյան Կարեն — չի աշխատում:
6. Եդիգարյան Վարդան — «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ
1. Մխիթարյան Ռուբեն Դավթի — պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
2. Կիրակոսյան Վահե Սամվելի — «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:
3.Մոսոյան Սուսաննա — «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:
Լրագրողների հետ զրույցում ԸԸՀ նախագահն ասաց՝ մինչ ավագանու նիստի օրը մանդատներ ստացած անձինք կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել իրենք, եթե ընտրվի համայնքապետ, և դրանից հետո նման ցանկություն ունեցողներ լինեն, արդեն դիմումը կներկայացվի համայնքապետին:
Ապրիլի 16-ին կկայանա նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Այն, ըստ օրենքի, վարելու է տարիքով ավագը:
Այս դեպքում, ըստ Տիգրան Ղազարյանի, այդ անձը Վարդան Ղուկասյանն է:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքները ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը ևս, ի դեմս Մարտուն Գրիգորյանի, հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:
Ընտրությունների արդյունքում գյումրեցիների քվեները բաշխվել էին հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակացություն՝ 17 հազար 188 քվե,
ՀԿԿ-ն՝ 9 հազար 727,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 հազար 904,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 հազար 380,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 հազար 739 քվե: