Ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարող Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի կողմից ավագանու մանդատից հրաժարվելու որոշմանը:

«Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը:

Այսինքն կրկին եղավ այն, ինչ մենք ասում էինք ուղիղ իմաստով և առանց տողատակերի:

Քարոզարշավի ժամանակ ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարելու պատրաստ Մարտուն Գրիգորյանը, ի սկզբանե պարզ էր, որ իրեն չի տեսնում գյումրեցու կողքին: Նաև պատրաստ չէ պատգամավորի «չաղ ու յուղալի» պատառը փոխարինել ավագանու չվարձատրվող աշխատանքով:

Իր ինքնաբացարկով նա դավաճանեց նաև սեփական թիմին՝ իրեն ազատելով Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու և նրա հետագա բոլոր գործողությունների պատասխանատվությունը կրելու բեռից»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանը Գյումրի համայնքի ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ