Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանի Իգդիրի հատվածում ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս երիտասարդներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:
Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելու փորձի ժամանակ նա ընկել է Արաքս գետը։
679 դիտում , 2 դիտում այսօր