ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։
Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղին բռնելու ցանկության մասին:
Գալուզինի խոսքով՝ ԵՄ քաղաքականությունը բաղկացած է «Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու և այն թուլացնելու առանց մոլագար ցանկությամբ»:
«Քաղաքականություն՝ արգելափակելու ցանկացած գործողություն, որն ուղղված է ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, խաղաղության հասնելուն, Ռուսաստանի և ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերից։
Պաշտոնական Երևանում, հուսով եմ, տեսնում են այս իրավիճակը և ըստ այդմ գնահատում։ Մինչ այժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության ոչ մի կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին և բոլոր փորձագիտական հանդիպումներին»,- ասել է Գալուզինը: