ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել և աջակցել ապօրինի գտնվող անձանց հեռացմանը երկրից

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարությամբ հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից։ Այս հայտարարությունը հրապարակվել է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը:

Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ