Տևական ժամանակ է՝ Իրան-Միացյալ նահանգներ հարաբերություններում ամենօրյա ռեժիմով «փոխհրաձգություններ» են քարոզչական, հոգեբանական և դիվանագիտական մակարդակում:
Թեև փոխադարձ սպառնալիքներին և «մկանների ցուցադրությանը», ամբողջ զինանոցի ու ռազմական հնարավորությունների մասին ամենօրյա հիշեցումներին, կողմերից երկուսն էլ խուսափում են արձակել առաջին «փամփուշտն» ու մտնել պատերազմի տաք փուլ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը կարծիք է հայտնում, որ երկու կողմից էլ հոգեբանական պատերազմ է ընթանում, կողմերը ցույց են տալիս, որ պատրաստ են հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն միաժամանակ պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ի շահերից:
Թե ի՞նչ զարգացումներ են հնարավոր Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում, և դա ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա, մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:
200 դիտում , 1 դիտում այսօր