Եղանակների տաքանալը Հայաստանում ոչ միայն կլիմայական պրոցես է, այլ նաև խիստ «քաղաքականացված», քանի դրան անհամբեր սպասում է խորհրդարանական ընդդիմությունը, որը, վերջին 4 տարիներին այդպես էլ խորհրդարանում տեղը չգտնելով, փողոցը վերածել է յուրօրինակ աշխատանքային միջավայրի:
Այս անգամ ընդդիմությանը բորբոքել և փողոց է դուրս բերել իբրև թե արցախահայերի իրավունքներն ու խնդիրները: Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից հետո տեղադրված վրաններից, սակայն, խոսվում է ոչ այնքան նրանց խնդիրներից, որքան քաղաքական պահանջների ու վերջնագրերի մասին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասում է՝ իշխող ուժի համար տեղի ունեցողը նորություն կամ անակնկալ չէր, այն իմաստով, որ վաղուց ընդդիմության երկրորդ անունը սեզոնային ընդդիմություն է:
Պատգամավորը նշում է, որ ընդդիմությունը, իհարկե, կարող է «ձեռքերը տաքացնել» արցախցիների դժգոհությունների վրա, սակայն վտանգ չի տեսնում:
Սա այն ամենն է, ինչ կարող է Կառավարությունը արցախցիներին առաջարկել, ասում է Ստեփանյանն ու հավելում՝ չի հասկանում նրանց դժգոհությունը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում։