Հերթական փոդքասթեր շոումեն, ով դերասանությամբ փորձում է քաղաքական միավորներ ձեռք բերել.Ալեքսանյան

Նատալի Ալեքսանյանը գրում է.

Էդգար Ղազարյանին ես սովորություն չունեմ անդրադառնալու, քանի որ նրան` որպես քաղաքական գործոն, չնչին մարդ եմ համարում։ Հերթական փոդքասթեր շոումեն, ով դերասանությամբ փորձում է քաղաքական միավորներ ձեռք բերել («Ղազարյան vs Ղազարյան» շոու); Այս հարցում նա ինձ համար կանգնած է նույն Քյամրան Ռազմովարի մակարդակում` մեկը մյուսին արժեն, ու բացարձակ անհետաքրքիր են։

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էդգար Ղազարյանը.

• կրում է «Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճանը,
• Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու օրից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքները ղեկավարող մասնագետ,
• աշխատել է Վայոց ձորի մարզպետ`

так и быть, այս մի գրառմանը կարձագանքեմ։ Թող սա լինի նաև տուրք այն խաչին, որ պարոն Ղազարյանը ցուցադրում է իր էջի քավըրում։ Բուն գրառումը կտեղադրեմ քոմենթներում։

Ես հարգում եմ Աշոտ Փաշինյանին առաջին հերթին այն բանի համար, որ մարդը կյանքի նկատմամբ ուրիշ մոտեցում ունի, ուրիշ արժեքներով է առաջնորդվում։ Նա չի հետաքրքրվում հարստությամբ, չի հետաքրքրում իշխանությամբ, հետաքրքրվում է արվեստով, ու չի թաքցնում դա, չի ամաչում դրանցից։

Ես վստահ եմ, որ իրեն հասու կրթությունը Աշոտ Փաշինյանը ստանում է, միգուցե հենց կուլտուրայում ինքնակայացման բնագավառում։ Իհարկե, դոցենտ Ղազարյանը դժվար հասկանա, որ արվեստի կրթություն էլ կա` բացի դասական կրթությունից։

Աշոտը չի ձգտում բաների, որոնք իրեն հետաքրքիր չեն։ Նա չի ուզում դառնա Գոնսալես, չի ուզում տնորինել Հայաստանի հարստությունների կեսին, չի ուզում իր կյանքը թունավորել ձեր տոքսիկ խաղերով։

Շատ հատկանշական է, որ Սաշիկի ոչ ու բարով տղաների բեսպրեդելի ժամանակ Էդգար Ղազարյանը մի այսպիսի գրառում չի արել, չի նախատել, չի կշտամբել։ Սա շատ լավ ցույց է տալիս, թե իրականում ինչ արժեքներ է կրում Էդգար Ղազարյանը։

Ցանկանում եմ ասել նրան, որ այս արժեքների պատերազմում նա պարտություն է կրելու։ Շուտով նա ականատես է լինելու, թե ինչպես է արցախը վարկաբեկվում Հայաստանում, ու սա լինելու է epic fail, real fuck-up…

Ու եթե նա շարունակի իրեն պահել այնպես, ինչպես պահում է, ապա շուտով նա կհայտնվի բանտում, ճիշտ այնպես, ինչպես Ռուբեն Վարդանյանը` բայց Երևանի բանտում։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, որին փորձում է օգնել ամբողջ աշխարհը, Ղազարյանի ճակատագրով հետաքրքրվողներ չեն լինի։

Ի դեպ, սսեմ, որ կրթության կարիք ունեն բոլորը, ու առաջին հերթին այն մարդիկ, ովքեր մինչ այժմ կրթություն ստանալու հետ խնդիր ունեին մարզերում` Ղազարյանի կողմից ձևավորված համակարգի շնորհիվ։ Ու այդ մարդկանց Ղազարյանը «տգետ» է անվանում արհամարհական ոճով։

Կարծում եմ, կարելի է միայն ավելացնել, որ Էդգար Ղազարյանը արժանի չէ այն սիմվոլին, որը նա ցուցադրում է իր քավըրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ