Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:
Այդ մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։