Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա (Արևմտյան Հայաստան) տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ, օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։

Դրանից հետո մի քանի հետցնցում է գրանցվել 3,7 մագնիտուդով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ