ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զոհեր

Կիրակի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքին։ Քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը հայտնել է տասնյակ զոհերի մասին»։
21 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են, հայտնել է ՆԳ նախարար Կլիմենկոն։

Համացանցում հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում են մահացածների մարմինները՝ ընկած փողոցներում:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես հայտնել է Սումիում մահվան դեպքերի մասին։ Նա ասել է, որ քաղաքը խոցվել է մի քանի հրթիռներով:

180 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ