ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել իրանական կողմի հետ բանակցությունների ընթացքը։ Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանում կայացել է Թեհրանի և Վաշինգտոնի հանդիպումների առաջին փուլը։ Երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ օրը։
«Բանակցությունները լավ են ընթանում: Բայց սա ոչինչ չի նշանակում, քանի դեռ նպատակին չենք», — ասել է Թրամփը՝ ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելով:
Նշենք, որ Օմանում կայացած բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Քննարկումը ծավալվել է Իրանի միջուկային ծրագրի և այդ երկրի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ։ Երկուստեք նշվել է հանդիպման կառուցողական բնույթը։