«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ որոշ ուժեր, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների մարդկային հույզերն օգտագործելով և տարատեսակ ակցիաներ կազմակերպելով, փորձում են նրանց միջոցով երկրի ներսում երկիր հիմնել։
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանի ներսում գործող, բայց այլ երկրի շահերը սպասարկող ուժերի միակ նպատակը հենց դա է՝ Լեռնային Ղարաբաղը լուծարելուց հետո նույնն անել նաև Հայաստանի Հանրապետության հետ։
Բլեյանի խոսքով՝ Հայաստանի դեմ են ուղղված նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարությունները, որով, օրինակ, առաջարկ է արվում ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում և ստեղծել, պայմանական ասած, 4–րդ խմբակցություն։
Վերջինս ընդգծում է, որ այդ հրամանը գալիս է հատկապես այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանից ամենօրյա ռեժիմով հայկական կողմին ուղղված տարատեսակ մեղադրանքներ են հնչում։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում։
793 դիտում , 1 դիտում այսօր