Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։


Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա փուլի ընթացքը: ՊԵԿ նախագահը հայտնել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքի շուրջ 20 տոկոսն արդեն իրականացվել է:

Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թվականին:

Արդյունքում կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով: Վերակառուցումից հետո անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա։

171 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ