Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

 

Շարունակվում են «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, և այս անգամ կրթաշղթան Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Մեղրիում էր։ Միջոցառումը կայացել է Մեղրիի մարզամշակութային կենտրոնի Ագարակի մշակույթի տանը՝ հյուրընկալելով 354 մասնակցի ամենատարբեր ոլորտներից:

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական կազմակերպիչներ և շարժման ակտիվ մասնակիցներ Լուսինե Վարդանյանին, Մերի Հակոբյանին և Աննա Նավասարդյանին՝ ընդգծելով, որ հենց նրանց նախաձեռնողականության շնորհիվ է, որ այսօր այստեղ ենք։ Իր ելույթում տիկին Հակոբյանը շեշտեց, որ կրթվելը պետք է դառնա նորաձև, որպեսզի կարողանանք հաղթահարել մինչ այսօր մեր մեջ արմատացած բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն առաջադեմ և կրթված հասարակության հետ։

Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» խորագրով բանախոսությունը։ Նա ընդգծեց, որ կրթությունը գործիք է, որը մեզ զինում է կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բանաձևերով ։

Հետո տեղի ունեցավ գեղարվեստական գեղեցիկ դադար. Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի երգչախումբը, պարի խմբակը և մարզամշակութային կենտրոնի պարային խմբակը հանդես եկան ելույթներով։

Սուրճի ընդմիջման հատվածը վերածվեց կենդանի և անմիջական շփման միջավայրի, որտեղ Շարժման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ մթնոլորտում ուղղել իրենց հարցերը վարչապետին և վարչապետի տիկնոջը, լուսանկարվել նրանց հետ, կիսվել սեփական մտքերով։

Հարցուպատասխանի փուլը հանդիպման թերևս ամենակենդանի և ակտիվ հատվածներից մեկն է։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր հարցեր կրթության, ծրագրերի մշակման, տարբեր կենտրոնների առկայության, իրենց մտահոգությունների և այլ թեմաների շուրջ։ Վարչապետը և տիկին Հակոբյանը պատասխանեցին հարցերին՝ խրախուսելով նման քննարկումները` որպես երկխոսության և զարգացման լավագույն ճանապարհ։

Շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը`

 

ապրիլի 19 — Թալին

մայիսի 3 — Բերդավան

մայիսի 4 — Բերդ

մայիսի 10 — Կապան

մայիսի 11 — Քաջարան

մայիսի 17 — Աշտարակ

մայիսի 31 — Վանաձոր»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ