Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

ՀՀ մարզերում՝

Երևանում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ