Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

2025 թվականի ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։

Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ