Ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին և Խարկովին

Ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կիևի և Խարկովի արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակելի տների, կան վիրավորներ:

Իշխանությունների տվյալով՝ Կիևում ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել Սվյատոշինսկի շրջանի երեք պահեստում, այդ թվում՝ արդյունաբերական ձեռնարկության տարածքում: Վիրավորվել է երեք մարդ։ Խոցված անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է մարզահրապարակի վրա։ Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով առանձնատուն է ավերվել։

Կիևի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Բորիսպոլի շրջանում մասամբ ավերվել է բնակելի տուն , տուժածներ չկան:

Խարկովում էլ այս գիշեր երկու ԱԹՍ հայտնվել է քաղաքացիական ձեռնարկության տարածքում, թեթև վնասվածքներ է ստացել մեկ մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ